Իրար են բախվել Բենթլին եվ Ֆորդ Մուստանգը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր՝ մայիսի 7-ին ժամը 14.30-ի սահմաններում, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։Գ. Շամշյանը հայտնում է, որ իրեն հայտնի է դարձել, որ Սայաթ–Նովա պողոտայի թիվ 43 էլ–սյան դիմաց իրար են բախվել Բենթլի մակնիշի 01 TՍ 001 համարանիշի և Ֆորդ Մուստանգ մակնիշի 24 VՈ 444 համարանիշի ավտոմեքենաները։ Բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան։
 Դեպքի վայրում աշխատել են Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի սպայական ջոկի աշխատակիցները՝ Գագիկ Դավթյանի գլխավորոությամբ։ Շամշյանի տեղեկություններով Բենթլին վարել է Երևանի Դավիթաշեն թաղամասի բնակիչ 34-ամյա Հակոբ Բելիցյանը, իսկ Ֆորդ Մուստանգը՝ Երևանի Շիրակի փողոցի բնակիչ 31-ամյա Արթուր Դալլաքյանը։
Շամշյանը հայտնում է, որ երբ ինքը հասել է վթարի վայր, մեքենաներն արդեն տեղափոխած են եղել, իսկ վթարի վայրում հավաքվածները պատմել են, որ ապահովագրական ընկերության ներկայացուցիչը վթարի վայր է ժամանել 1 ժամ ուշացումով։ Դեպքի վայրում հավաքվածները նույնիսկ Գագիկ Շամշյանին կես կատակ–կես լուրջ ասել են, որ եթե նման շքեղ մեքենաների համար է ԱՊՊԱ–ն ուշանում, ապա սովորական մեքենաների համար։




Լրահոս