
Դորտմունդի «Բորուսիա»-ի ավագ Մատս Հյումելսն անդրադարձել է իր ակումբի անհաջող մրցաշրջանին Բունդեսլիգայում:
«Գերմանիայի առաջնության մեկնարկը ստացվեց շատ անհաջող: Մենք հաճախ ենք հայտնվել այսպիսի իրավիճակներում, սակայն միշտ հաջող ենք ավարտել գործը: Հավատում եմ, որ կստացվի նաև այս անգամ»,- նշել է նա:
Հիշեցնենք, որ Բունդեսլիգայի 7 տուրից հետո «Բորուսիան» 7 միավորով ընդամենը 13-րդ տեղում է: