
Կրեմլում մեկնարկվել է ՌԴ ընտրված նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությունը: Արարողակարգի համաձայն ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը Կրեմլի պալատներում կդիմավորի հետնորդին, ով Կրեմլ է ժամանելու կառավարությունից:Երդմնակալության արարողությանը պետական բյուջեից հատկացվել է 26 մլն ռուբլի:
Երդմնակալության արարողությունը այս պահին հեռարձակվում է ոչ միայն տեղական հեռուստաալիքներով, այլև Youtoube-ով:
Նշենք նաև, որ երդմնակալության արարոությունից ժամեր անց Պետական Դուման կքննարկի ընտրված նախագահի կողմից վարչապետի պաշտոնի համար առաջադրած Դմիտրի Մեդվեդևի թեկնածությունը: