Սերժ Սարգսյանը երեկ՝ Աբովյանում կայացած հանդիպման ժամանակ, հայտարարել է, որ ՀՀԿ-ն այնտեղ մեծամասնական ընտրակարգով սատարում է Գագիկ Ծառուկյանի թեկնածությունը: Սա ուշագրավ է այնքանով, որ այս ընտրատարածքում Ծառուկյանը միակ թեկնածուն է, եւ ամենամեծ ցանկության դեպքում անգամ Ս. Սարգսյանն ուրիշի չէր էլ կարող սատարել: Սակայն Ս. Սարգսյանի այս հայտարարությունն այլ ենթատեքստ է պարունակում. նախընտրական այս շրջանում ՀՀԿ-ԲՀԿ միջեւ բավական մեծ լարվածություն է առաջացել, դեռ ավելին, ԲՀԿ-ն սկսել է Հայ ազգային կոնգրեսի ու ՀՅԴ-ի հետ համագործակցել ընտրակեղծիքների դեմ պայքարում: Ու հիմա Ծառուկյանին սատարելու մասին հայտարարություններով Ս. Սարգսյանն իրականում ցանկացել է վարկաբեկել ԲՀԿ-ին՝ այդպես ցույց տալով, որ կոալիցիոն գործընկերների միջեւ որեւէ տարաձայնություն չկա, իրենք հաշտ ու համերաշխ են, իսկ ԲՀԿ-ի ընդդիմադիր պահվածքը պարզապես նախընտրական խաղ է՝ ժողովրդի համակրանքը շահելու համար: Ի դեպ, պետք է ասել, որ ի տարբերություն Մաշտոցի պուրակում Սերժ Սարգսյանի պահվածքի՝ Աբովյանում արված նրա հայտարարությունն ավելի էֆեկտիվ է:
ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՀՆԱՐՔՆԵՐ՝ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ՄԵՐՆ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ