Նախօրեին Երեւանում մեծ շուքով նշվել է ԶՈՒ ԳՇ պետ Յուրի Խաչատուրովի ծննդյան 60-ամյակը: Ըստ «Ժողովուրդ»-ի աղբյուրների՝ խնջույքը, որին մասնակցել է ողջ գեներալիտետը, տեղի է ունեցել Մյասնիկյան պողոտայում գտնվող ռեստորաններից մեկում: Իսկ երեկ էլ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը Խաչատուրովին ծննդյան օրվա կապակցությամբ պարգեւատրել է «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով: Փաստորեն, հայրենի գեներալիտետը մեծ խրախճանք է իրականացնում մայրաքաղաքում, ՀՀ պաշտպանության նախարարը մեկնել է երկրից, իսկ ՀՀ սահմանի վրա պարբերաբար տեղի են ունենում հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր: Ցանկացած նորմալ երկրում զինվորական վերնախավը մտահոգված կլիներ այս իրավիճակով, մինչդեռ Հայաստանում մարդիկ «ժանտախտի օրոք խրախճանք են իրականացնում»:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ