
Դորտմունդի «Բորուսիա»-ի հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը հայտարարել է, որ ինքը և իր թիմակիցները դժգոհ են մրցաշրջանում ակումբի մեկնարկից: Օբամեյանգը նաև պատասխանել է այն հարցին, թե որքանով են թիմին պակասում վնասվածք ունեցող կիսապաշտպաններ Մարկո Ռոյսն ու Հենրիխ Մխիթարյանը:
«Բնականաբար, մենք չենք կարող գոհ լինել թիմի մեկնարկից: Մտադրված ենք՝ որքան հնարավոր է շուտ կարգավորել իրավիճակն ու բարձրանալ մրցաշարային աղյուսակի ավելի բարձր հորիզոնականներ:
Ինչ վերաբերում է վնասվածք ունեցող ֆուտբոլիստներին, ապա մեզ պակասում է ոչ միայն Ռոյսը, այլ նաև Մխիթարյանը, Բլաշիկովսկին, Շահինը: Ակնհայտ է, որ մենք շատ ենք զգում Ռոյսի սուր խաղի պակասը», – նշել է նա: