Վրաստանում կարող են բողոքի ուսանողական ակցիաներ անցկացվել բարձրագույն կրթության մեխանիզմի դեմ:
«Մենք անհրաժեշտ ենք համարում մեր դիրքորոշումն արտահայտել այն ուսանողների կարգավիճակի կասեցման վերաբերյալ, ովքեր չեն կարողանում վճարել ուսման դիմաց: Նրանք չեն կարող լիարժեք կրթություն ստանալ: Պետությունն այդ խնդրի լուծման համար արդյունավետ մեխանիզմ չունի: Կրթության իրավունքը երաշխավորվում է Վրաստանի սահմանադրությամբ», – մեջբերում է Frontnews գործակալությունը «Ուսանողական օմբուդսմեն» կազմակերպության ներկայացուցիչներին:
Եթե իշխանություններն ուսանողներին չընդառաջեն, ապա վերջիններս պատրաստ են կազմակերպված բողոքի ակցիա անցկացնել. զգուշացնում են կազմակերպության ներկայացուցիչները: