
«Յուվենտուս»-ի գլխավոր մենեջեր Բեպե Մարոտան անընդունելի է համարել «Ռոմա» ակումբի ավագ Ֆրանչեսկո Տոտտիի խոսքերն Ա սերիայի վեցերորդ տուրից հետո:
Հիշեցնենք, որ թուրինյան ակումբը սեփական հարկի տակ հաղթանակ էր տարել «Ռոմա»-ի նկատմամբ, որից հետո Տոտտին կիսվել է իր տպավորություններով և վատ արտահայտվել մրցավարության և «Յուվենտուսի» մասին:
«Ես շատ եմ հարգում Տոտտիին և նրան կարելի է հասկանալ, չէ որ նրա թիմը պարտվել է, բայց նրա խոսքերն անընդունելի են: Վիճելի հատվածներ բոլոր խաղերում լինում են: «Ռոմա»-ն լավ խաղ է ցուցադրել, բայց նույնը կարող եմ ասել նաև «Յուվենտուս»-ի մասին», – նշել է Մարոտան: