«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ օրերս կայացած ՀՀԿ Սիսիանի շտաբի նիստում Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը «հիստերիայի» մեջ է ընկել: Սիսիանի թիվ 2 դպրոցի տնօրեն Հովիկ Ալեքսանյանն ու Սիսիանի պետական քոլեջի տնօրեն Հենզել Առաքելյանը բացահայտ ասել են, որ մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածու Հայկ Գրիգորյանին ոչ մեկը չի ճանաչում: «Զգուշացնում ենք Ձեզ, պարո՛ն մարզպետ, որ հետո մեզանից չպահանջեք, նրան քվեարկող չկա»,-ասել են տնօրենները: Այս խոսքերը խիստ բարկացրել են Խաչատրյանին: Իրավիճակը փորձել է փրկել շտաբի պետ Աշոտ Մինասյանը՝ նշելով, որ մարդիկ կան, թե իբր ՀՀԿ-ի համար են աշխատում, բայց իրականում այդպես չէ: «Պարո՛ն Խաչատրյան, հիմա անուններ չտանք, բայց այդ մարդիկ պիտի փոխվեն»,-նշել է շտաբի պետը, որն անկուսակցական է: Իսկ մարզպետը, հակադարձելով նրան, ասել է, որ իրեն չի հետաքրքրում, պատասխանը շտաբի պետն է տալու: «Տյու ես տալու, Աշո՛տ, ինձ պատասխան, ավելի լավ ա ասիս՝ համը ով ա հանում»,-հորդորել է Խաչատրյանը: Շտաբի պետն էլ նշել է. «Օրինակ՝ հատուկ դպրոցի տնօրեն Մակարյանը, քո բերած ցուցակի 70 անունից մեծ մասը ճշտել ենք՝ դաշնակներին են քվեարկելու: Դրա համար եթե սաղ սենց լինի, պարտվելու ենք»: «Ժողովուրդ»-ը դարձյալ չկարողացավ զրուցել Խաչատրյանի հետ, քանի որ վերջինիս հեռախոսն անհասանելի էր:
ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ԼԱՐՎԱԾ ԵՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ