
Տեխնոլոգիական հայության տոնին մասնակից է դարձավ նաև ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ: Սույն թվականի հոկտեմբերի 3-5-ը «Երևան Էքսպո» կենտրոնում Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության (ԻՏՁՄ) կողմից անցկացվեց ամենամյա 10-րդ հոբելյանական DIGITEC EXPO 2014 տեղեկատվական, հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ցուցահանդեսը, որի հիմնական նպատակը բարձր տեխնոլոգիաների ընկերությունների, գործարար աշխարհի ներկայացուցիչների և հասարակության միջև հաղորդակցման բարենպաստ միջավայր ստեղծելն է:
Ցուցահանդեսի պաշտոնական բացմանը ներկա էր նաև ՀՀ նախագահը, ով այլ պաշտոնատար անձանց հետ շրջայց կատարեց ցուցադրական տաղավարներում՝ ծանոթանալով ներկայացվող ծառայություններին:
Մասնակցելով ցուցահանդեսին՝ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ մասնակից կազմակերպություններին ներկայացրեց բիզնեսի ֆինանսավորման իր առաջարկները, իսկ այցելուներին՝ Բանկի կողմից մատուցվող ծառայությունների ամբողջական փաթեթը:
Եռօրյա էքսպոյի ընթացքում ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ աշխատակիցները ծանոթացան նորագույն տեղեկատվական տեխնոլոգիաներին, որոնք հնարավոր կլինի կիրառել բանկային համակարգում, ինչպես նաև հաճախորդներին ներկայացրեցին բանկային հեռահար սպասարկման (ինտերնետ-բանկինգ, մոբայլ-բանկին և SMS-բանկինգ) առավելությունները: