06 հոկտեմբերի, 2014 թվական, Երևան. Վերջին օրերին մեր որոշ բաժանորդների մոտ, ովքեր օգտվում են Hi-Line ծառայությունից, նկատվում է ինտերնետի արագության նվազեցում։ Ամենայն հավանականությամբ, ինտերնետի արագության հետ կապված խնդիրները պայմանավորված են բաժանորդի համակարգչում վիրուսային ծրագրի առակայությամբ։ Վիրուսային այդ ծրագիրը վերջին մի քանի օրում լայն տարածում է ստացել ինտերնետից օգտվողների շրջանակում։
Բոլոր այն բաժանորդներն, ում մոտ առկա է այս խնդիրը, խորդուրդ է տրվում իրենց համակարգչում տեղադրել լիցենզավորված հակավիրուսային ծրագիր, կանոնավոր կերպով ստուգել հակավիրուսային բազայի թարմացումները և անցկացնել համակարգչի տվյալների ամբողջական զննում: Խորհուրդ է տրվում անցկացնել համակարգչում վիրուսների առկայության ամբողջական զննում Kaspersky Lab (http://www.kaspersky.ru/antivirus-removal-tool) ընկերության անվճար ծառայության օգնությամբ։
Հետագայում նմանատիպ խնդիրներից խուսափելու համար, խորհուրդ է տրվում հետևել ներքոհիշյալ մի քանի պարզագույն քայլերին, որոնք կօգնեն Ձեզ զերծ պահել համակարգիչը վիրուսային ծրագրերից։
1)Պաշտպանեք ձեր համակարգիչը. մշտապես թարմացրեք բոլոր ծրագրային ապահովումները:
2)Ինտերնետում մի սեղմեք կասկածելի թվացող հաղորդագրությունների կոճակները և մի այցելեք հղումներով:
3)Պաշտպանեք Ձեր անձնական տեղեկատվությունը. օգտագործեք հուսալի գաղտնագիր:
4)Հոգ տարեք անձնական տեղեկատվության անվտանգության մասին. տարբեր կայքերում օգտագործեք տարբեր գաղտնագրեր:
5)Երբեք մի տրամադրեք գաղտնի տեղեկություններ, օրինակ, հաշվեհամար կամ գաղտնագիր` ի պատասխան էլեկտրոնային փոստով կամ սոցիալական ցանցով ստացած հաղորդագրության:
6)Անպայման մտածեք նախքան կընդունեք որևէ մեկի ընկերանալու հրավերը (սոցիալական ցանցեր)
7)Անծանոթ կայքերում որևէ հարցաթերթիկ մի լրացրեք:
8)Պաշտպանեք ձեր համակարգիչը. օգտվեք հուսալի հակավիրուսային ծրագրերից:
9)Տեղադրեք լիցենզավորված հակավիրուսային ծրագիր, կանոնավոր կերպով ստուգեք հակավիրուսային բազայի թարմացումները և անցկացրեք ձեր համակարգչի տվյալների ամբողջական զննում:
10)Պաշտպանեք ձեր հաշիվները, ոչ ոքի մի ասեք դրանց գաղտնագրերը:
11)Մի այցելեք հղումներով, որոնք առաջարկում են տեսնել որևէ կարևոր բան, օրինակ, ձեր լուսանկարները:
12)Էլեկտրոնային փոստում մուտքային նամակը բացելուց առաջ ստուգեք ուղարկողի հասցեն:
13)Պաշտպանեք ձեր անձնական տեղեկատվությունը. գաղտնագրերը մի գրանցեք թղթերի վրա ու մի պահեք համակարգչի մեջ:
Նշենք նաև, որ Beeline բաժանորդների սպասարկման ծառայությունը հասանելի է 24 ժամ և մշտապես պատրաստ է աջակցել մեր բաժանորդներին առաջացած հարցերը հնարավորինս սեղմ ժամկետում լուծելու համար։