Սերժը մեզ փորձության է ենթարկում. Ա. Մանուկյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

 Հայ Ազգային Կոնգրես խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն այսօր Վանաձորում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ վանաձորցիներին կոչ արեց ակտիվանալ, չընկճվել իշխանության առջև:

«Վանաձորը տվեց հզոր կռված բանակ, հերոսներ: Բայց դուք ուշ եք արթնանում, շատ ուշ: Վանաձորցին ուշ է արթնանում, բայց որ արթնանում է չի ուզում քնել: Գյումրին, Սևանը կանգնած են, բոլոր նրանք, ովքեր դժգոհում են «Շրջանառության հարկից» բողոքում են, բա դուք ո՞ւր եք, ուրեմն համաձա՞յն եք, որ մեզ ապուշի տեղ են դրել, ասում են, որ ստուկաչ դարձնելով կարող ես լավ աշխատել: Իրենք օգտվում են այս առիթից, ինչքան ասես առաջ են տանում իրենց ուզածը, սեղմում են, շատ եք խելոք, հեզ, ճկուն, համբերատար, ո՞ւր է էն լոռեցին, ինչի՞ եք խեղճացել, ո՞ւմ առաջ եք խեղճացել, բա ամոթ չի՞: Բան կա՞ որ չի թանկացել Սերժի ժամանակ: Մեզ փորձության է ենթարկում Սերժը, ասում են կսեղմեմ էնքան, մինչև սեղմվես: Բայց ըմբոստությունը ըմբոստություն ա բերում: Ոտքի ելեք, էս երկրին եկեք տեր կանգնեք», – ընդգծեց նա:




Լրահոս