Սամվել Նիկոյանն ԱԺ նախագահի պաշտոնում իր վերջին օրերը փորձում է առավելագույնս արդյունավետ անցկացնել. սակայն արդյունավետ ոչ թե խորհրդարանի, այլ իր ընկերների համար: Երեկ նա ԱԺ Պատվո մեդալով է պարգեւատրել ՀՀԿ-ականներ Արեգ Ղուկասյանին, Արմեն Մխիթարյանին ու ԲՀԿ-ական Արամ Սաֆարյանին: Այսպիսով՝ Նիկոյանը որոշել է հեռանալուց առաջ մեդալով պարգեւատրել իր սեղանակից ընկերոջը՝ Արեգ Ղուկասյանին, որին վերջերս էլ իր հետ տարել էր գործուղման: Այս ամենն ուշագրավ է այն առումով, որ պարգեւատրված ՀՀԿ-ական պատգամավորներն այս հինգ տարվա ընթացքում այդպես էլ բառ անգամ չեն ասել ԱԺ ամբիոնից: Այնպես որ, անհասկանալի է՝ ինչ անուրանալի ծառայություններ են նրանք մատուցել երկրին:
ԱԽՊԵՐՆԵՐՈՎ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ