
Մադրիդի «Ռեալ»-ի պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն 22-րդ անգամ հեթ-տրիկի հեղինակ է դարձել իսպանական Պրիմերայում: Հոկտեմբերի 5-ին նա 3 գնդակ ուղարկեց Բիլբաոյի «Ատլետիկի» դարպասը:
Նախկինում նման հաջողության հասել էին միայն իսպանական ակումբի լեգենդար հարձակվող Ալֆրեդո դի Ստեֆանոն ու Տելմո Սարան «Աթլետիկից»: