«ԴԻՎԵՐՍԱՆՏՆԵՐԸ» ՀԱՅԱՍՏԱՆՈ՞ՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 1-ին՝ առավոտյան ժամը 11-ին, Տավուշի մարզի սահմանամերձ Դովեղ համայնքում  կրկին կրակոցներ են լսվել: Գյուղապետ Սամվել Գորգինյանը չի հերքել իրողությունը: Նա «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ գյուղացիներն ականատես են եղել, թե ինչպես գյուղամիջում «ՎԱԶ 2107» մակնիշի մի մեքենա կրակ է բացել, սպանել աքլորին եւ հեռացել: Դովեղցիների վկայությամբ՝ մեքենան ունեցել է ռուսական պետհամարանիշներ միայն առաջամասում: Ս. Գորգինյանի որակմամբ՝  կատարվածը մի խումբ երիտասարդների  կողմից կատարված «ջահելություն է եղել»: Ամեն դեպքում, դեպքի առթիվ ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում կատարվում է նախաքննություն:




Լրահոս