«ԲՄՎ»-ն դուրս է եկել երթևեկելի հատվածից և կողաշրջվել. վարորդի վիճակը ծանր է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 6-ին, ժամը 17.20-ին տեղեկություն է ստացվել, որ Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհին՝ Տնկարան գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-3 միջպետական ավտոճանապարհին Էջմիածին-Մարգարա հատվածի 8-րդ կմ-ին «ԲՄՎ» 34AO797 պ/հ ավտոմեքենան (վարորդ Ս. Բ., ծնվ. 1973թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` շտապօգնության ավտոմեքենայով վարորդին տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխել են էջմիածին քաղաքի ԲԿ. բժիշները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, դադարեցրել գազի արտահոսքը և ավտոմեքենան դուրս բերել ավտոճանապարհի երթևեկելի հատված:




Լրահոս