
Ողջ աշխարհում այսօր նշվում է Ճարտարապետության համաշխարհային օրը: Այս օրը հաստատել է Ճարտարապետների համաշխարհային միությունը` սահմանելով, որ մասնագիտական տոնը կնշվի ամեն տարի` հոկտեմբերի առաջին երկուշաբթի օրը:
Միությունը ստեղծվել է Երկրորդ աշխարհամարտից հետո. տոնը նշվում է 1996 թվականից:
Ավանդաբար, իրենց մասնագիտական տոնի առթիվ, ողջ աշխարհի ճարտարապետները համաժողովներ են անում, քննարկում իրենց գործունեության պայմաններն ու արդյունքները, ճարտարապետական կրթության խնդիրները: Կազմակերպվում են նաև ցուցահանդեսներ: