
Եվրոպական-Միջերկրական Սեյսմոլոգիական Կենտրոնը հայտնում է, որ րոպեներ առաջ կրկին 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Կիրովաբադ քաղաքի մոտակայքում: Այն զգացվել է նաեւ Հայաստանի մի քանի քաղաքներում:
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան կրկին Ադրբեջանում գրանցված երկրաշարժը զգացվել էր նաեւ Հայաստանում` 3.4 բալ ուժգնությամբ: Ադրբեջանում երկրակեղեւի տատանումների հետեւանքով 20 շենք է փլվել, 12 մարդ դիմել է հիվանդանոց: