
Նոր Նորքի 2-րդ ընտրատարածքում ԱԺ պատգամավոր ընտրված ՀՀԿ-ական Սամվել Ֆարմանյանը Ֆեյսբուքի իր էջում շնորհակալություն է հայտնել իրեն կողմ չքվեարկած բոլոր մասիվցիներին եւ խոստացել` ” 5 տարի շարունակ՝ 1826 օր աշխատել այնպես, որ նրանցից յուրաքանչյուրը ժամանակի հեռվից իրենց մայիսվեցյան ընտրությունը համարեն չհիմնավորված”: Նա նաեւ գրել է, որ ինչպես խոստացել էր, կընդունի մրցակցի՝ Վլադիմիր Կարապետյանի հրավերը եւ մայիսի 19-ին կգնա նրանց տուն՝ միասին դիտելու չեմպիոնների լիգայի եզրափակիչը՝ Չելսի-Բավարիա հանդիպումը, “թեկուզև ուշացած, բայց բոլորին փոխանցելու պարզագույն մի ուղերձ՝ քաղաքական մրցակցությունը երբեք չպետք է բերի անձնական թշնամության և անհանդուրժողականության”: