Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, 35-40 տարեկան մի տղամարդ բարձրացել է Ապարանի մշակույթի տանիք եւ սպառնում է ինքնասպան լինել:
Քաղաքացին այդ ծայրահեղ քայլին դիմում է այն պատճառով, քանի որ ըստ իր հայտարարության ոստիկանությունը եղբորն անհիմն ձերբակալել է, եւ սպառնում է՝ եթե եղբորը բաց չթողնեն, ինքն ինքնասպան է լինելու, եղբորը երեկ ձերբակալել են: Այդ քաղաքացին Քուչակի բնակիչ Սևակ Իսպիրյանն է:
21:10-ին հայտնի դարձավ, որ հաջողվեց համոզել Ս. Իսպիրյանին, որպեսզի նա հետ կանգնի այդ ծայրահեղ քայլից, ինչին իրավապահներին օգնեց նրա եղբայրը:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում: