
«Ես այնպիսի պատգամավոր եմ եղել, որ սկի մի անգամ ԱԺ-ից ձեն չեմ բարձրացրել»:
Ինքնագնահատականը, մանավանդ երբ այն օբյեկտիվ է, իսկապես լրացնում է մարդկային առաքինությունների շարքը: Թեեւ գեներալ Սեյրանը հատկապես քարոզարշավի ամենաթեժ շրջանում այսչափ կտրուկ հարված սեփական իմիջին չպետք է հասցներ: Մեկ անգամ նրան մարդիկ ձայն են տվել, որպեսզի իրենց բյուր խնդիրների մասին ԱԺ ամբիոնից բարձրաձայնի: Մինչդեռ այսօր պատգամավորը խոստովանում է, որ ինքը խորհրդարան գնացել-եկել է ու տարիներ շարունակ ծպտուն անգամ չի հանել: Դժվար չէ պատկերացնել, որ գեներալի հայտարարությունից հետո քվեարկության պատրաստվող նրա ընտրազանգվածը համապատասխան հետեւություն կանի: