
«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ չեղյալ է համարվել «Էյր Արմենիայի» միանգամից չորս չվերթ դեպի Սանկտ Պետերբուրգ և երկու չվերթ դեպի Մոսկվա և Աթենք` ավիաընկերությունում ծագած ֆինանսական խնդիրների պատճառով:
Ավիաընկերությունը մոտ 5 մլն դոլար պարտք է այն ընկերությանը, որից 2 օդանավ է գնել և գումարը չի տվել: Իրավիճակն այնքան է սրվել, որ Դուբայի այն ընկերությունը, որն օդանավեր է վաճառել ավիաընկերությանը, հետ է վերցրել դրանք, ինչի պատճառով էլ ավիաընկերությունը չեղյալ է հայտարարել իր թռիչքները: «Էյր Արմենիան» այս պահին միայն մեկ օդանավ ունի: «Ժամանակ»-ի տեղեկություններով` երեկ այս հարցի հետ կապված քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսիսյանի մոտ հանդիպում-քննարկում է եղել Դուբայի համապատասխան ընկերության ներկայացուցչի հետ»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում: