«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ին լուրեր հասան, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ու ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը պայմանավորվածություն են ձեռք բերել, որ եթե հոկտեմբերի 10-ին Երեւանի Ազատության հրապարակում 30 հազարից ավել մասնակիցներ լինեն, Ծառուկյանը կընդունի առաջին նախագահի առաջարկը եւ կոշտ պահանջներով հարթակ կբարձրանա: Ու երբ Ծառուկյանը կոնկրետ հայտարարություն անի, արդեն դժվար կլինի հետ կանգնելը: Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց այս առնչությամբ պարզաբանումներ ստանալ ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանից. «Նախ հանրահավաքը հրավիրվում է ոչ միայն ԲՀԿ-ի, այլեւ ԺԿ-ի եւ ՀԱԿ-ի, ինչպես նաեւ՝ բազմաթիվ արտախորհրդարանական կուսակցությունների, քաղաքացիական նախաձեռնությունների կողմից: Երկրորդ` հանրահավաքը այսպես, թե այնպես լինելու է բազմամարդ: Եվ երրորդ` օրակարգ ձեւավորողը հենց հանրահավաքի մասնակից քաղաքացին է լինելու»,- ասաց նա: Հավելենք, որ ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը երեկ արդեն իշխանափոխության պահանջ է բարձրացրել Վանաձորում»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում: