Չի բացառվում, որ հոկտեմբերի 10-ին հայտարարվի անժամկետ նստացույցի և շարունակական հանրահավաքների մասին. «168 ժամ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«168 ժամ» թերթը գրում է. «Ոչ իշխանական ուժերի կողմից հոկտեմբերի 10-ին հրավիրված հանրահավաքից առաջ հնչող ամենաանպատասխան հարցն այն է, թե արդյոք ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը կմասնակցի՞ իր իսկ կուսակցության կողմից հրավիրված հանրահավաքին: ԲՀԿ-ին մոտ կանգնած մեր աղբյուրները հավաստիացնում են, որ Գ. Ծառուկյանը մասնակցելու է հանրահավաքին: Ըստ այդ տեղեկությունների, Ծառուկյանի մասնակցության մասին չի հայտարարվում ինտրիգը պահելու և այս հարցի շուրջ հետաքրքրությունը շարունակական դարձնելու համար:
Ավելին, հանրահավաքի գլխավոր հարցը դառնալու է իշխանափոխությունը, և չի բացառվում, որ այդ պահանջին հասնելու համար հոկտեմբերի 10-ին հայտարարվի անժամկետ նստացույցի և շարունակական հանրահավաքների մասին: Ոչ իշխանական ուժերի վերջին մարզային հանդիպումներում հնչող ելույթների շեշտադրումներից ևս կարելի է կռահել, որ հոկտեմբերի 10-ին Երևանում, ամենայն հավանականությամբ, իշխանափոխության պահանջ կհնչի»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:




Լրահոս