Հերմինե Նաղդալյանի ոչ խոհեմ պահվածքի պատճառով հայկական պատվիարակությանը դուրս են հանել ԵԽԽՎ նիստերի դահլիճից. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այն, ինչ տեղի ունեցավ նախորդ շաբաթ Ստրասբուրգում, ուղղակի խայտառակություն էր, որին պետք է հետեւեր առնվազն մեկ հրաժարականի դիմում: Բայց ոչ, ԱԺ փոխխոսնակ, ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը ձախողումից հետո դեռ ճամփորդում է ՀՀ պետբյուջեի հաշվին: Նա ոչ միայն չկարողացավ ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովում կանխել, այլեւ գոնե՝ անվանափոխել «Բռնությունների ահագնացումը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում» վերնագրով զեկույց-բանաձեւի ընդունումը: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Նաղդալյանի ոչ խոհեմ պահվածքի պատճառով նիստի ժամանակ անջատել են նրա խոսափողը, դադարեցրել հայերեն թարգմանությունն ու հայկական պատվիարակությանը դուրս են հանել նիստերի դահլիճից: Բայց այս խայտառակությունից հետո Հ. Նաղդալյանը երեկ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին էր ուղեկցում Վրաստանում: Սա նշանակում է, որ միջազգային փաստաթղթերում առաջին անգամ Արցախը որպես «օկուպացված տարածք» ներկայացնելը ՀՀԿ-ի եւ Սերժ Սարգսյանի համար սովորական բան է»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:




Լրահոս