
Կոլումբիայում կրոնական արարողության ժամանակ կայծակից 11 մարդ է զոհվել: Դեպքը տեղի է ունեցել երկրի հեռավոր հյուսիսային հատվածում:
Բոլոր զոհվածները Վիվա երկրի բնիկ ժողովրդի ներկայացուցիչներ են, ովքեր անցկացնում էին ավանդական «հոգու ներդաշնակեցման» արարողությունը:
Միջադեպի արդյունքում ևս 15 մարդ այրվածքներ է ստացել:
Կենդանի մնացածները բանակային ստորաբաժանումների կողմից օդով հասցվել են Սանտա + Մարտա քաղաքի հիվանդանոց: Նրանց մոտ հայտնաբերվել են երկրորդ և երրորդ կարգի այրվածքներ. տեղեկացնում է BBC-ն: