ԱՄՆ դատարանը թույլատրել է միասեռական ամուսնությունները 30 նահանգներում (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ Գերագույն դատարանը մերժել է 5 նահանգներում՝ Ինդիանայում, Յուտայում, Օկլահոմայում, Վիջինիայում և Վինսկոնսինում, միասեռ ամուսնությունների դեմ հայցերը:

Այդպիսով, միասեռ ամուսնությունները պաշտոնապես թույլատրված են ամերիկյան 30 նահանգներում:

Հրաժարվելով դիտարկել վերաքննիչ դիմումը՝ դատարանն ուժի մեջ է թողել ստորին ատյանի դատարանների որոշումները, որոնք նահանգների մակարդակով վերացրել են նման ամուսնությունների արգելքները:

«Այսօր ուրախալի օր է երկու հազար զույգերի համար ողջ Ամերիկայում, որոնք անմիջապես կզգան այսօրվա Գերագույն դատարանի որոշման ազդեցությունը», – ասել է «Քարոզչություն մարդու իրավունքների համար» կազմակերպության նախագահը:

141006232547_marriage_624x351_ap




Լրահոս