
2014թ. սեպտեմբերին, 2013թ. նույն ժամանակահատվածի համեմատ Զվարթնոցում» ուղևորահոսքն ավելացել է 16 տոկոսով: Եթե 2013թ սեպտեմբերին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ծառայություններից օգտվել է 169 776 ուղևոր, ապա 2014թ սեպտեմբերի ցուցանիշը կազմում է 197 602 ուղևոր:
Չվերթերի թվի աճը այդ ժամանակահատվածում կազմել է 13 տոկոս: 2014թ. սեպտեմբերին կատարվել է 1807 չվերթ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1599 չվերթի համեմատ:
Եթե 2013թ. սեպտեմբերին դեպի <Զվարթնոց> կանոնավոր չվերթեր իրականացնում էին 27 ավիաընկերություններ, ապա այժմ դրանց թիվը 33 է: Բացի այդ ավիաընկերություններից շատերն ավելացրել են իրենց հաճախականությունները բոլոր ուղղություններով, ինչը հանգեցրել է ավիատոմսերի գնի նվազմանը:
Ուղևորների թիվը 2013թ. սեպտեմբերին Ուղևորների թիվը 2014թ. սեպտեմբերին Տարբերությունը տոկոսային հարաբերությամբ
Ժամանող 84 410 96 007 + 14 %
Մեկնող 85 366 101 595 + 19 %
Ընդամենը 169 776 197 602 + 16 %
Զվարթնոց միջազգային օդանավակայան. ավելի շատ չվերթեր, ավելի լավ պայմաններ ուղևորների համար:
«Արմենիա Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ