Ի՞ՆՉ ՄՆԱՑ
Մաշտոցի պուրակում երեկվա դրությամբ մնացել էին Տիգրան Խզմալյանի «բալգարկան», Մանվել Սարգսյանի «պտուտակահանը» եւ Միքայել Մինասյանի՝ Միշի «ականջները»:
ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՈՐ ԿԵՐՊԱՐ
Միասնական շտաբի համագործակցությունը հայրենի քաղաքական դաշտում մի նոր քաղաքական կերպար է ավելացրել՝ ՀԱԿաԴԱՇՆԱԿՑԱԿԱՆ:
ՀԱՄՈՆԵՐՈՎ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն իր քաղաքական գծի շարունակելիությունն ապահովելու համար ընտրացուցակում Բանգլադեշցի Համոյի փոխարեն քաղաքագետ Համոյին է ներառել: