Հումանիտար կազմակերպությունները մասնակցում են հիմնականում քրդերով բնակեցված սիրիական Այն-էլ-Արաբ (Կոբանի) քաղաքի բնակչության տարհանմանը: Քաղաքի փողոցները գրավել են «Իսլամական պետության» գրոհայինները: Տեղի բնակիչները փախչում են՝ վախենալով կոտորածից:
Քաղաքի բնակիչները փախչում են հարևան Թուրքիա: Հարյուրավոր վիրավորված զինվորականներ և խաղաղ բնակիչներ սահմանը հատում են շտապ օգնության մեքենաներով:
Ինչպես տեղեկացրել է BBC-ի թղթակիցը, ԱՄՆ-ի կողմից ղեկավարվող միջազգային կոալիցիայի ինքնաթիռները սահմանի թուրքական կողմում քաղաքի վրա երկարատև թռիչքներից հետո հարված են հասցրել Կոբանիի վրա:
Թուրքական տանկերի խումբը կանգնած է բլրի վրա՝ սիրիական քաղաքի մատույցներում: