
Քուրդ ցուցարարները Հաագայում շրջափակել են հոլանդական խորհրդարանի մի մասը՝ պահանջելով միջազգային աջակցություն ցուցաբերել սիրիական Այն-էլ-Արաբ (Քոբանի) քաղաքը «Սիրիական պետության» գրոհայիններից փրկելու համար:
Տասնյակ բողոքավորներ ներխուժել են խորհրդարանի շենք «Դադարեցրե՛ք անգործությունը, աջակցե՛ք Քոբանիին» պաստառներով:
Ոստիկանությունը բողոքի այցն անվանել է խաղաղ:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ջիհադականները մտել են թուրքական սահմանի մոտ գտնվող Այն-էլ-Արաբ քաղաքը, և քրդերի հետ մարտեր են վարում քաղաքի փողոցներում. տեղեկացնում է BBC-ն: