«Աստված տվել է մարդուն երկու ծունկ, որ առաջինը խոնարհի իր առջև, երկրորդը` բժշկի»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Կոչումով բժիշկ» նախագիծն անդրադարձել է Մալայանների բժշկական ընտանիքին
ՀՀ առողջապահության նախարարությունը հանրության դատին է հանձնում «Կոչումով բժիշկ» նախագծի հինգերորդ թողարկումը` նվիրված Մալայանների բժշկական ընտանիքին։ Նախագծի նպատակն է ներկայացնել Հայաստանում և նրա սահմաններից դուրս բնակվող հայ բժիշկների ամենօրյա բարդ ու գնահատելի աշխատանքը:
Մալայանների բժշկական ընտանիքի հարուստ պատմությունը ներկայացնում է երրորդ սերնդի ներկայացուցիչը` Ալեքսանդր Մալայանը, ով ստեղծման իսկ օրից աշխատում է Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում, 1999 թվականից՝ ղեկավարելով կենտրոնը:

Ալեքսանդր Մալայանը 90-ականների սկզբին, զարկ տվեց հայ ակնաբուժության զարգացմանը` ներդնելով միջազգային նոր գիտելիքներ և փորձ հետխորհրդային Հայաստանում։

«Ես հայրիկիս եմ շնորհակալ, որ բժիշկի մասնագիտությունն ընտրելու համար, որովհետև գաղտնիք չէ, որ բժշկի և ուսուցչի հանդեպ թե՛ Հայաստանում, թե՛ առհասարակ աշխարհում, վերաբերմունքը մի քիչ այլ է: Բժիշկ լինելը մեծ պատասխանատվություն է և մեծ պատիվ: Ես հաճախ կրկնում եմ Հիպոկրատի խոսքերը` «Աստված տվել է մարդուն երկու ծունկ, որ առաջինը խոնարհի իր առջև, երկրորդը` բժշկի»,-ասում է Ալեքսանդր Մալայանը:

Հունիսից սկսած արդեն հրապարակվել են Ֆանարջյանների, Սարուխանյանների, Անանիկյանների, Մինասյանների բժշկական գերդաստաններին նվիրված թողարկումները։




Լրահոս