Թուրքիան փոխանակել է իր դիվանագետներին 180 գրոհայինի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի կառավարությունն ազատ է արձակել «Իսլամական պետության» 180 գրոհայինի՝ իր 49 դիվանագետների ազատ արձակման դիմաց. հայտնել է «Times»-ը:

Նախկինում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ դիվանագետներն ազատ են արձակվել թուրքական անվտանգության ուժերի հատուկ օպերացիայի շնորհիվ:

Սակայն լուրերն այն մասին, որ Թուրքիան գերիների փոխանակում է կատարել կամ փրկագին վճարել, հայտնվեցին դիվանագետների ազատ արձակումից անմիջապես հետո:

«Times»-ի տեղեկություններով` ազատված ջիհադականների թվում էին երեք ֆրանսիացի, երկու բրիտանացի, երկու շվեդ, մեկական մակեդոնացի, շվեցարացի և բելգիացի:

Հիշեցնենք, որ ԻՊ ահաբեկիչները Մոսուլում թուրքական հյուպատոսարանի շենքը գրավել էին հունիսի 10-ին: Գրոհայինների մոտ գերի էին ընկել 46 գրոհային թուրք և հյուպատոսարանի երեք իրաքցի աշխատակից:




Լրահոս