ԱՄՆ-ն և եվրոպական երկրները պատրաստվում են պատժամիջոցներ սահմանել ադրբեջանցի պաշտոնյաների հանդեպ: Այդ մասին Գերմանիայից ադրբեջանական լրատվամիջոցներին է հայտնել ՆԱՏՕ-ի հետ համագործակցության ինստիտուտի ղեկավար Ֆարուհ Մամեդլին:
Նրա խոսքով՝ արևմուտքը ժամանակ է տվել ադրբեջանական կառավարությանը քաղբանտարկյալներին ազատ արձակելու համար, և այդ ժամանակը շուտով կսպառվի:
Ադրեջանական կառավարությանը ժամանակ են տվել, որպեսզի այն դադարեցնի հետապնդումները և ազատ արձակի բոլոր քաղբանտարկյալներին: Այդ ժամանակը սպառվում է, սակայն կառավարությունն այդ ուղղությամբ քայլեր չի ձեռնարկել:
ՆԱՏՕ-ի հետ համագործակցության ինստիտուտն արդեն նախնական տեղեկատվություն է ստացել այն պաշտոնյաների մասին, ում կվերաբերվեն այդ պատժամիջոցները»,-ասել է Մամեդլին՝ հրաժարվելով հրապարակել մանրամասները: