Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր 62-րդ տարեդարձը կանցկացնի սիբիրյան տայգայում: Թե ով է նախագահին ընկերակցելու, չգիտի անգամ նրա մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Հոկտեմբերի 7-ին՝ իր ծննդյան օրը, ՌԴ ղեկավարը երկար տարիների ընթացքում առաջին անգամ որոշել է հանգստյան օր վերցնել և մեկնել Սիբիր:
«Պուտինը հանգստյան օր է վերցրել: Նա թռչում է Սիբիր, սիբիրյան տայգա»,- հայտնել է լրագրողներին Դմիտրի Պեսկովը: Այդ տեղը մոտակա բնակավայրից 300-400 կմ հեռու է: Հենց այնտեղ նախագահը կհանգստանա իր ծննդյան օրը», – հավելել է մամլո քարտուղարը:
Թե սիբիրյան տայգայի կոնկրետ որ մասում է լինելու Պուտինը, և ով է նրան ընկերակցելու, Պեսկովը չի մանրամասնել, տեղեկացնում է omskinform.ru-ն: