7 հոկտեմբերի 2014, Երևան. Beeline-ը հայտարարում է «Ֆորտունա» վիճակախաղի հաղթողների պարգևատրման մասին։ Վիճակախաղի գլխավոր մրցանակը՝ երկսենյականոց բնակարան Երևանում շահեց Երևան քաղաքի բնակիչ Ս. Հարությունյանը, իսկ Nissan Qashqai ավտոմեքենաներին արժանացան մայրաքաղաքի բնակիչ Օ. Մանուկյանը և Ա. Քամալյանը ք. Աշտարակից։
Ուղեգիր 2 անձի համար դեպի Մալդիվյան կղզիներ և Շրի Լանկա ստացան Երևանի բնակչուհիներ` Ս. Ոսկանյանը և Գ. Ավանեսյանը: Beeline բաժանորդները պարզապես լիցքավորելով իրենց բջջային հեռախոսները ստացել են հնարավորություն գրանցվելու և մասնակցելու վիճակախաղին, ինչպես նաև հաղթելու վերը նշված մրցանակները: Մասնակցությունը վիճակախաղին եղել է անվճար, բոլոր միջոցները, որոնք բաժանորդները փոխանցել են իրենց հաշվեկշռին, ծախսել են իրենց հայեցողությամբ։
«Նախևառաջ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր բոլոր Beeline բաժանորդներին, ովքեր մասնակցեցին այս խաղարկությանը և շնորհավորել նրանց, ում հաջողությունն այս տարի մի փոքր ավելի շուտ ժպտաց: Մենք փորձում ենք «Ֆորտունա» վիճակախաղի օգնությամբ մարդկանց կյանքը դարձնել էլ ավելի լավը՝ այս տարի խաղարկելով բնակարան, միանգամից երկու ավտոմեքենա և երկու հանգստյան ուղեգիր: Ցանկանում եմ, որ այս նվերները դարձնեն Ձեր և Ձեր մտերիմների կյանքն ավելի վառ և լի տպավորություններով, իսկ մենք կշարունակենք ուրախություն պարգևել մեր բաժանորդներին նոր վիճակախաղերով և իհարկե պարզ ու հարմար ծառայություններով» – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Նշենք, որ «Ֆորտունա» վիճակախաղը մեկնարկեց 2014 թվականի մայիսի 1-ին և ավարտվեց 2014 թվականի օգոստոսի 31-ին: