ԱՄՆ-ից պահանջում են քվեարկության դնել Թուրքիայում եկեղեցիների վերադարձի օրինագիծը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը Թուրքիայում հայկական եկեղեցիների վերադարձի ազգային քարոզարշավ է սկսել: Այն կոչ է անում հայերին հոկտեմբերի 7-ին միավորվել եւ զանգահարել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի մեծամասնության առաջնորդ Քեվին Մըքքարթիին, որպեսզի նա լսումների եւ քվեարկության համար օրակարգ բերի ՆՊ 4347 օրինագիծը` ապահովելու Թուրքիայի կողմից գողացված հայկական եւ քրիստոնեական այլ եկեղեցիների վերադարձը տերերին:

Oրինագիծը պաշտպանում է Թուրքիայում ապրող քրիստոնյաների կրոնական ազատությունները:

ՀՅԴ

 




Լրահոս