«Վերջին տասը տարիների ցուցանիշի համեմատ՝ Գերմանիայում զգալիորեն նվազել է գարեջրի պահանջարկը, ինչի պատճառով գարեջուր արտադրող գերմանական ընկերությունները կրճատել են արտադրության ծավալները»,-հաղորդում է Itar-Tass-ը: 2003-ին միջին հաշվով յուրաքանչյուր գերմանացի տարեկան խմում էր մոտ 118 լիտր գարեջուր, իսկ գարեջուր արտադրող ընկերությունների եկամուտը տարեկան կազմում էր 9 միլիարդ եվրո: 2011-ի տվյալներով՝ ընկերությունների տարեկան եկամուտը կազմել է 7,85 միլիարդ եվրո: Բացի այդ՝ նախարարության զեկույցում նշվում է, որ Գերմանիայում գարեջուրը համարվում է զուտ տղամարդկային ըմպելիք, իսկ կանայք 7 անգամ ավելի քիչ են օգտագործում:
ՊԱՀԱՆՋԱՐԿԻ ԱՆԿՈՒՄ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ