Պետդեպը գիտի իսլամիստ դահիճի անունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ պարզել է ամերիկացի և բրիտանացի պատանդների մահապատժի կադրերին պատկերված «Իսլամական պետության» գրոհայինի անձը:

Այդ մասին CNN հեռուստաալիքի ուղիղ եթերում հայտնել է ԱՄՆ Պետդեմի մամլո ծառայության պետի տեղակալ Մարի Հարֆը:

«Մենք կարծում ենք, որ հաստատել ենք այդ մարդու անձը և մտադիր ենք գտնել նրան»,- ասել է նա: Միևնույն ժամանակ Պետդեպի ներկայացուցիչը հրաժարվել է հրապարակել ահաբեկչի անունը, ով հայտնի է Ջիհադիստ Ջոն մականունով:

«Մի շարք պատճառներ կան այդ տեղեկատվությունը չհրապարակելու համար: Մենք համոզված ենք, որ գիտենք, թե նա ով է, և երբ կարողանանք ավելի շատ տեղեկատվությւն տրամադրել, կանենք դա», – ասել է Հարֆը:

Նա համաձայնել է այն կարծիքի հետ, որ տեսագրության վրա պատկերված մարդը կարող է և իրական դահիճը չլինել, և որ կադրից դուրս նրանց մեկ այլ մարդ է սպանում: Հարֆը նշել է, որ սպանության գործողությունը հաճախ մնում է կադրից դուրս, սակայն, ամեն դեպքում, տեսագրության մեջ պատկերված մարդը մեղսակից է դրան:




Լրահոս