Այսօր ՀՀ Վճռաբեկ դատարանի Մխիթար Գոշի անվան գրադարանում շուրջ 15 րոպե ուշացումով շարունակվեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) դատավորի պաշտոնում ՀՀ կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթի հարցազրույցի փուլը. գրում է aravot.am-ը:
Մինչ ՀՀ վճռաբեկ դատարանի Մխիթար Գոշի անվան գրադարանի դահլիճում ընտրում էին ՄԻԵԴ-ում ՀՀ-ն ներկայացնող դատավորներին, դատարանի շենքի առաջ մի քաղաքացի դժգոհում էր դատական համակարգից ու իրավաբաններից՝ պատճառաբանելով, թե փաստաբան Գարիկ Պողոսյանը իրեն խաբել ու իրեն տված 3000 դոլարից 1000 դոլարը ետ չի վերադարձրել:
Aravot.am-ի հետ զրույցում նա վրդովված նշեց. «Ես զզված եմ այս համակարգից, փող են լափում ու կաշառակերությամբ զբաղվում, օրական իրավաբանի թոշակը բարձրացնում են: Դատարան անունը, որ լսում եմ, այդ օրը հիվանդանում եմ: Արդեն վեցերորդ ամիսն է իմ հազար դոլարը չեն ուզում տալ: Ուր դիմում եմ, ասում են՝ դիմում գրի: Խայտառակ եմ անելու, եթե գումարս չտան, իրենք ու իրենց սերունդները փոշմանելու են»:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում: