ԲԱՐԻ ԲԱԽՏ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրեր առաջ տեղի է ունեցել «Armenoids» խմբի հիմնադիր Էդգար Ռոստոմյանի եւ մոդել Նադեժդա Հովհաննիսյանի պսակադրությունը: Զույգն իր հարսանիքն անցկացրել է ե՛ւ ավանդական, ե՛ւ ժամանակակից ձեւով: Պսակադրության արարողությունը տեղի է ունեցել Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում: Ի դեպ, հարսի ու փեսայի հագուկապն էլ բավականին հետաքրքիր եւ օրիգինալ է եղել` ոչ ավանդական: Նրանց զգեստները պատվիրվել են  դիզայներ Միկա Դանիելյանի մոտ: Հյուրերի շարքում են եղել մտերիմ ընկերներ,  բարեկամներ ու շոու բիզնեսի ներկայացուցիչներ՝ Շուշան Պետրոսյանը, Աննա Խաչատրյանը, Հասմիկ Կարապետյանը, Նիկ Էգիբյանը, էլլա Տարունցը, Արա Գեւորգյանը, ֆրանսահայ դուդուկահար Լեւոն Մինասյանը եւ այլոք:




Լրահոս