Գ. Ծառուկյանը, Լ. Տեր-Պետրոսյանն ու Ր. Հովհաննիսյանը կմասնակցեն Ազատության հրապարակի հանրահավաքին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեք ոչ իշխանական ուժերի ղեկավարներ Գագիկ Ծառուկյանը, Լևոն Տեր-Պետրոսյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանն Ազատության հրապարակի հանրահավաքին մասնակցելու են: Այս մասին այսօր երեք ուժերի հանդիպումից հետո նշեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը:

«Լիդերներն ազատության հրապարակում անպայման լինելու են. մենք քննարկում ենք, թե որ պահին են միանալու նրանք: Չի բացառվում՝ ամսի 10-ին միանան, չի բացառվում՝ հետագայում», – ասաց Մարգարյանը՝ հստակեցնելով, որ հոկտեմբերի 10-ին կայանալիք հանրահավաքը միակը չէ, շարունակություն է լինելու և «եռյակի» ղեկավարները կմասնակցեն դրանցից որևէ մեկին:

Երեք ուժերն այժմ մշակում են գործողությունների ծրագիրը և այդ մասին ամբողջությամբ կհայտարարվի հենց հոկտեմբերի 10-ին:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ին «Ժառանգություն», ԲՀԿ և ՀԱԿ ուժերը Երևանի Ազատության հրապարակում անցկացնելու են համապետական հանրահավաք:




Լրահոս