Երեկ տեղի ունեցած հանրահավաքից հետո ԲՀԿ-ն ընդդիմությո՞ւն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Խորհրդարանական ուժերն ընդդիմություն են համարվում, երբ Ազգային ժողովում խմբակցության ղեկավարը համապատասխան հայտարարություն է անում: Մենք նման բան չենք հայտարարել»,-այսօր նշեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը` պատասխանելով այն հարցին, թե արդյոք երեկվա հանրահավաքից հետո ԲՀԿ-ն արդեն ընդդիմություն է:

Հիշեցնենք, որ երեկ Վանաձորում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, թե այս իշխանությունը պետք է հեռանա:

«Բայց նշեմ, որ եթե հայտարարած էլ լինեինք, սրանից ավել բան չէինք անելու: Այն, ինչ հիմա ենք անում, հայտարարության դեպքում էլ պետք է անեինք: Նշանակություն չունի՝ մենք հայտարարել ենք, թե՝ ոչ: Նաիրա Զոհրաբյանի երեկվա հայտարարությանը շատ մոտ հայտարարություններ մշտապես արվել են մեր կողմից:

Երկրում ստեղծվել է մի իրավիճակ, երբ բավական խոր անջրպետ է ժողովրդի և իշխանության միջև: Ես չեմ պատկերացնում՝ այդ անջրպետն ինչ-որ ձևով կարելի է լուծել, թե՝ ոչ», – ընդգծեց նա:

Նրա խոսքով՝ իշխանափոխություն պահանջելն ինքնանպատակ չէ:

«Իշխանափոխություն է այն, որ մենք դեմ ենք սահմանադրական բարեփոխումներին: Հեռանալուն ձև կա, կարելի է հեռանալ՝ ամեն ինչ ավերելով, կարելի է հեռանալ համագործակցելով, բայց հեռանալն անխուսափելի է», – հայտարարեց նա:




Լրահոս