ՀԱՐՑ. Ես գիտեմ, որ քաղաքացիական ծառայողների համար, սահմանված հիմնական աշխատավարձից բացի, գոյություն ունի նաեւ լրացուցիչ աշխատավարձ, եւ ինձ հետաքրքրում է՝ պարգեւատրումը արդյոք համարվում է լրացուցիչ աշխատավարձ:
ՊԱՏԱՍԽԱՆ. Լրացուցիչ աշխատավարձը ներառում է`
1) աշխատանքի հատուկ պայմաններում աշխատելու դեպքում տրվող հավելումները,
2) քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնի ենթախմբին համապատասխանող դասային աստիճանից բարձր դասային աստիճանի համար տրվող հավելավճարը,
3) ծառայողական գործունեության գնահատման արդյունքներով տրվող տարեկան միանվագ պարգեւատրումը կամ կատարողականի արդյունքներով տրվող պարգեւատրումը, ինչպես նաեւ հատուկ առաջադրանքների որակյալ կատարման համար պարգեւատրումները,
4) Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված աղբյուրներից եւ կարգով տրվող պարգեւատրումները:
ծառայություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հետաքրքիր կլիներ նաեւ թվերի հրապարակումը, որով պարզ կդառնար, թե քաղծառայողների քանի տոկոսն է ամեն տարի պարգեւատրվում: Ոչ պակաս կարեւոր է տրամադրվող գումարների չափը վերջիններիս աշխատավարձի հետ համամասնորեն դիտարկելը: