WBA, IBF և WBO վարկածներով աշխարհի չեմպիոն Վլադիմիր Կլիչկոյի երկրորդ մարզիչ Ւեյմս Ալ Բաշիրը պատմել է ուկրաինացի բռնցքամարտիկի հետ իր համատեղ աշխատանքի մասին:
«Նման չեմպիոնների, անձանց և պրոֆեսիոնալների կողքին գտնվելը, ինչպիսիք են Վլադիմիր և Վիտալի Կլիչկոները, միայն օգուտ է բերում, եթե անգամ նրանց հետ չես հանդիպում ռինգում, այլ գտնվում ես հանդիսատեսի շարքում: Դու տեսնում ես, թե նրանք ինչպես են աշխատում, նրանցից աշխատանքային էթիկա ես սովորում: Նրանք մուլտիմիլիոնատերեր են, բայց աշխատում են, ինչպես պլանտացիաներում: Իրենց դիրքում գտնվող շատ մարդիկ իրապես պայքարում են իրենք իրենց դեմ: Տեսեք, թե կյանքում ինչ խնդրներ են առաջանում Ֆլոյդ Մեյվեզերի և Էդրիան Բրոների մոտ:
Վերջին հավաքի ժամանակ Վլադիմիրն ինձ ասաց. «Խնդրում եմ, փողոց դուրս գալով` չանես ոչ մի այնպիսի բան, ինչը կարող է վարկաբեկել ինձ: Մի՛ կողոպտիր և մարդկանց մի՛ առևանգիր, քանի որ թերթերը կգրեն. «Կլիչկոյի մարզիչը բանտարկվել է մարդ առևանգելու համար»: Ես կյանքումս երբեք չեմ փորձել սալուղու վրա կանգնել: Անկեղծ ասած, Վլադիմիրն ու Վիտալին միշտ լսել են ինձ», – Sportbox.ru-ին տված հարցազրույցում ասել է Ալ Բաշիրը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 15-ին Վլադիմիր Կլիչկոն կմենամարտի բուլղարացի ծանրաքաշային Կուբրատ Պուլևի հետ: