
Շվեդիայի Գոթենբուրգի համալսարանի հետազոտողների թիմի հետազոտության համաձայն` ֆուտբոլ ու թենիս շաբաթական 4 ժամ խաղալը կարող է օգնել կանխել օստեոպորոզի առաջացումը: Իր տեսակի մեջ մեծագույն հետազոտության արդյունքում պարզվել է, որ ֆիզիկապես ակտիվ տղամարդիկ կարող են խուսափել ոսկրային սարսափելի հիվանդությունից: