
Համաձայն ՀՀ Սահմանադրության 68 հոդվածի՝ “Նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանը գումարվում է պատգամավորների ընդհանուր թվի առնվազն երկու երրորդի ընտրությունից հետո՝ երրորդ հինգշաբթի օրը”։ Հաշվի առնելով, որ ԿԸՀ-ն ընտրությունների վերջնական արդյունքներն ամփոփել է ընտրությունների օրվանից հետո մեկ շաբաթվա ընթացքում, երրորդ հինգշաբթին հենց մայիսի 31-ն է: Փաստորեն 5 -րդ գումարման Ազգային Ժողովն իր անդրանիկ նիստը կգումարի մայիսի 31-ին: Նշենք նաև, որ խորհրդարանի առաջին նիստը վարելու է տարիքով ամենամեծ պատգամավորը: Այս պահին սակայն դեռ հայտնի չէ, թե ով է լինելու ամենատարեց պատգամավորը: Առաջին նիստում Ազգային Ժողովը նաեւ փակ գաղտնի քվեարկությամբ նոր նախագահ կընտրի: