
Հարավային Աֆրիկայի ազգային զբոսայգում անօգնական առյուծը բախվել է վայրի գոմեշների հետ, որոնք խեղճ կենդանուն ոտնատակ են տվել և անցել նրա գլխի վրայով:
Տեսնելով մոտ երկու տասնյակ գոմեշների խումբը՝ առյուծը փորձել է խույս տալ նրանցից, սակայն նախորդ կռվից մնացած վնասները նրան թույլ չեն տվել տեղից շարժվել. կենդանին շատ թույլ էր և դանդաղ էր շարժվում, ուստի՝ չէր կարողանա վազել և փրկվել:
Ազգային զբոսացգու մենեջերն ասել է, որ այդ ամենի հետևանքով առյուծը սատկել է. նրան փրկել չի հաջողվել: