
Մայիսի 6-ին` ժամը 20:00-ին, փակվեցին Հայաստանի բոլոր ընտրատեղամասերը, և մաֆիան դուրս եկավ որսի: Մաֆիան անցավ ՀՀԿ-ի կողքով` նրա 62 մանդատները դարձնելով 71, անցավ ԲՀԿ-ի կողքով`29 պատգամավորներին դարձնելով 35, փոքր վրիպումներով անցավ նաև ՕԵԿ-ի կողքով: Շերիֆը երկրում գտավ 1 մլն 200 հազար կաշառակերների: Օր երկրորդ` բոլորը փակում են աչքերը: Շնորհավորում ենք` “հաղթեցին” սևերը: