Առավոտ. Ռոբերտ Քոչարյանն ամեն ինչ արեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Դա ՀՀԿ-ի որոշելիքն է,- Առավոտի հարցին` հավանական համարո՞ւմ եք ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի միջև նոր կոալիցիայի ձևավորումը, ասաց ՀՀԿ համամասնական ցուցակում ընդգրկված “Ազգային միաբանության” նախագահ Արտաշես Գեղամյանը: Նա նաև հավելեց. Ինչու ոչ: Ի դեմս ԲՀԿ նախագահի` կոռեկտության սահմանները հնարավորինս պաշտպանվել են: Ուրիշ բան, որ Ռոբերտ Քոչարյանն ամեն ինչ արեց, որ խառնի, բայց չստացվեցե: Իսկ մնացյալ ուժերի հետ ՀՀԿ-ի համագործակցությունը թերթի զրուցակիցն այս տեսանկյունից է դիտարկում. Հաշվի առնելով նախագահի բացառիկ լայնախոհությունը, ազգի կոնսոլիդացիային ուղղված գործունեությունը և գիտակցումն այն ճշմարտության, որ ՀՀ-ի առջև լուրջ մարտահրավերներ են ծառացած` նախագահը կարող է բոլորին հրավիրել կոալիցիա անգամ այն պարագայում, երբ ՀՀԿ-ն բացարձակ մեծամասնություն ունի ԱԺ-ում: Այս ընտրություններն էլ ցույց են տալիս, որ ՀՀԿ-ն այնպիսի պատասխանատվության գիտակցում ունի, որ հարկ եղած դեպքում իր հալալ վաստակածն էլ կարող է զիջել` հանուն ՀՀ-ի:




Լրահոս